• English
  • Հայերեն
Վիետնամում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՖԻԼԻՊԻՆՆԵՐ
  • ԿԱՄԲՈՋԱ
  • ԼԱՈՍ

Դեսպան Վահրամ Կաժոյանի աշխատանքային այցը Ֆիլիպիններ:

27 հոկտեմբերի, 2023
Դեսպան Վահրամ Կաժոյանի աշխատանքային այցը Ֆիլիպիններ:
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ֆիլիպինների Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահրամ Կաժոյանը (նստավայրը՝ ք․ Հանոյ) ս․թ․ հոկտեմբերի 23-27-ը աշխատանքային այցով գտնվում էր Ֆիլիպիններում։ Այցի շրջանակներում դեսպան Կաժոյանը հանդիպումներ ունեցավ Ֆիլիպինների Հանրապետության Արտաքին գործերի քարտուղար պարոն Էնրիկե Ա․ Մանալոյի, Զբոսաշրջության քարտուղար տիկին Մարիա Քրիստինա Գարսիա Ֆրասկոյի և Ֆիլիպինների կենտրոնական բանկի նախագահի տեղակալ տիկին Բերնադետ Ռոմուլո Պույատի հետ։

Ֆիլիպինների Հանրապետության արտաքին գործերի քարտուղար պարոն Էնրիկե Ա․ Մանալոյի հետ հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Հայաստանի և Ֆիլիպինների միջև համագործակցության զարգացումը և խորացումը երկկողմ և բազմակողմ հարթակներում՝ մասնավորապես քաղաքական, առևտրա-տնտեսական ու մշակութային ոլորտներում։ Կողմերը նաև անդրադարձան երկու ուղղություններով զբոսաշրջության ոլորտի զարգացմանն ու դյուրացմանը վերաբերող հարցերին՝ քննարկելով սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի վերացման համաձայնագրի կնքումը, որի նախագիծը ներկայումս գտնվում է ֆիլիպինյան կողմի քննարկման փուլում։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաև երկու երկրների տարածաշրջաններում ստեղծված ներկայիս իրավիճակի շուրջ։ Դեսպան Կաժոյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղում ներկայումս ստեղծված իրավիճակը Ադրբեջանի կողմից սանձազերծված մի շարք հարձակումների և ագրեսիայի հետևանքով, որոնք ուղեկցվում էին ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով։ Ադրբեջանական ագրեսիայի և դրա հետևանքով Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության հարկադրված տեղահանման արդյունքում ավելի քան հարյուր հազար հայ փախստականներ, ներառյալ 30 հազար երեխաներ ստիպված էին լքել իրենց պատմական հայրենիքը։

Քարտուղար Մանալոն ողջունեց հետագա համագործակցության զարգացմանն ուղղված դեսպանի առաջարկությունները, ներառյալ նոր միջկառավարական համաձայնագրերի կնքումն ու խորհրդարանների մակարդակով համագործակցությունը։ Նա իր մտահոգությունը հայտնեց հայ բնակչության հարկադրված տեղափոխման կապակցությամբ և հույս հայտնեց, որ իրավիճակը կկարգավորվի՝ միջազգային իրավունքի հիման վրա։

Այցի շրջանակներում դեսպան Կաժոյանը հանդիպեց նաև զբոսաշրջության քարտուղար տիկին Քրիստինա Գարսիա Ֆրասկոյի հետ՝ զբոսաշրջության ոլորտում ներգրավված Հայաստանի և Ֆիլիպինների համապատասխան գերատեսչությունների միջև համագործակցությունը խորացնելու նպատակով։

Դեսպանը նշեց, որ Ֆիլիպինները հայ զբոսաշրջիկների համար շարունակում է մնալ հիմնական ուղղություններից մեկը՝ հավելելով, որ շատ ֆիլիպինցի զբոսաշրջիկներ՝ Ֆիլիպիններից ու Մերձավոր Արևելքի և Ծոցի տարածաշրջանի երկրներից այցելում են Հայաստան՝ պայմանավորված Հայաստանի հարուստ քրիստոնեական ժառանգությամբ և համեղ խոհանոցով։

Դեսպանը նաև ընդգծեց, որ Ֆիլիպինների հիմնական տեսարժան վայրերի այցի գլխավոր նպատակներից մեկը, նաև ֆիլիպինյան զբոսաշրջային գործակալությունների հետ ծանոթությունն ու կոնտակտների հաստաումն է, որոնք կարող են հետագայում դառնալ հայկական զբոսաշրջային գործակալությունների և ընկերությունների գործընկերները։ Քարտուղար Ֆրասկոն լիովին աջակցեց դեսպանի գործունեությունը այդ ոլորտում և առաջարկեց նախ և առաջ բանակցել Ֆիլիպինների և Հայաստանի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության համաձայնագիր՝ Ֆիլիպինների արտաքին գործերի քարտուղարի Հայաստան կամ Հայաստանի ԱԳ նախարարի Ֆիլիպիններ հնարավոր այցերի ընթացքում ստորագրման համար։

Ֆիլիպինների կենտրոնական բանկի նախագահի տեղակալ տիկին Բերնադետ Ռոմուլո Պույատի հետ հանդիպման ընթացքում դեսպան Կաժոյանը նշեց, որ մեծ թվով Ֆիլիպինների քաղաքացիներ ներկայումս աշխատում են Հայաստանում՝ հավելելով, որ այդ թիվը մշտապես աճում է։ Նա նաև տեղեկացրեց, որ երկու երկրների կառավարությունները քայլեր են ձեռնարկում Հայաստանի և Ֆիլիպինների միջև առևտրա-տնտեսական ոլորտում համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ։ Այդ ամենի արդյունքում, երկու երկրների միջև առկա են զգալի ֆինանսական հոսքեր։ Դեսպանն առաջարկեց խորացնել Հայաստանի կենտրոնական բանկի և Ֆիլիպինների կենտրոնական բանկի միջև կապերը, ինչը բարձր գնահատվեց նախագահի տեղակալի կողմից։ Տիկին Ռոմուլո Պույատը խոստացավ խթանել և անմիջապես պատասխանել նման համագործակցությանը՝ համապատասխան համաձայնագրի նախագծի ստանալուց հետո։

Նախագահի տեղակալ Ռոմուլո Պույատը տեղեկացրեց, որ Ֆիլիպինների կենտրոնական բանկը նաև հանդիսանում է ազգային և միջազգային արվեստի պահոց և հավելեց, որ բանկն իր գործունեության ավելի քան 100 տարիների ընթացքում ձեռք է բերել անտիկ, միջնադարյան ու ժամանակակից արվեստի գործեր, ներառյալ ոսկյա և արծաթյա զարդեր ու այլ գանձեր։

Դեսպան Կաժոյանը նախագահի տեղակալ Ռոմուլո Պույաթի ուղեկցությամբ շրջայց կատարեց թանգարանով, որտեղ ցուցադրված էին բանկին պատկանող արվեստի գործեր, ներառյալ ֆիլիպինյան և համաշխարհային մետաղադրամներ և վճարման այլ միջոցներ։ Դեսպան Կաժոյանը Ֆիլիպինների կենտրոնական բանկի թանգարանին նվիրեց Հայաստանի կենտրոնական բանկի կողմից թողարկված հայկական հավաքորդական թղթադրամի նմուշները և «Էջմիածնի գանձերը» կոլեկցիոն մետաղադրամները։

Աշխատանքային այցի շրջանակներում դեսպան Կաժոյանն այցելեց Սեբու հայտնի զբոսաշրջային վայրը, որտեղ նրան ներկայացրեցին տեղական զբոսաշրջային տեսարժան վայրերը և որտեղ նա հանդիպումներ ունեցավ տեղական զբոսաշրջային գործակալությունների ներկայացուցիչների հետ, ովքեր իրենց պատրաստակամությունը հայտնեցին ուղիղ աշխատել իրենց հայկական գործընկերների հետ երկու ուղղություններով զբոսաշրջությունը խթանելու նպատակով։

Դեսպան Կաժոյանին իր հանդիպումների ընթացքում ուղեկցում էին Ֆիլիպինների Հանրապետությունում Հայաստանի պատվավոր հյուպատոս պարոն Խոսե Մ․ Պերիկե Կրտսերը, դեսպանի օգնական տիկին Տամ Նգույենն ու պատվավոր հյուպատոսի օգնական տիկին Ժակլին Պերիկե Գուանիոն:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

N679, 73 D5C Vuon Dao,
Phu Thuong Ward, Tay Ho District, Hanoi
Հեռ.` +84 4 37585228

Վիետնամում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: